ՆՆարե Ոսկանյան

Զինվորական վարժանքներից և զորավարժություններից խուսափելու տուգանքի չափը կբարձրանա. Բալայան

Զինվորական վարժանքներից և զորավարժություններից խուսափելու տուգանքի չափը կբարձրանա. Բալայան

Ազգային ժողովում այսօր քննարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրել է, որ առաջարկվում է զինվորական վարժանքներից և զորավարժություններից խուսափելու համար տուգանքի չափը բարձրացնել` 20 հազար դրամից դարձնելով 30 հազար դրամ:

«Գործող չափը 20 հազար դրամ է, առաջարկվում է սահմանել 30 հազար դրամ: Իսկ նույն արարքը մեկ տարվա ընթացքում պահեստազորայինի կողմից կրկնվելու դեպքում առաջարկվում է, որ տուգանքը սահմանվի 50 հազար դրամի չափով»,- ներկայացրել է Բալայանը:

Նախագծով սահմանվում են նաև զինվորական վարժանքներին ու զորավարժություններին չներկայանալու հարգելի պատճառները, հստակեցվում է տուգանքը կիրառող մարմինը: Մինչ այս տուգանքը կար, բայց կիրառող մարմին սահմանված չէր: Բալայանը նշել է, որ, ցավոք, մինչև այժմ այդ 20 հազար դրամ տուգանքը չի կիրառվել` կիրառող մարմնի բացակայության պատճառով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում