ՆՆարե Ոսկանյան

Եկեք բովանդակային դաշտից չտեղափոխենք անձնական․ Մակունց

Եկեք բովանդակային դաշտից չտեղափոխենք անձնական․ Մակունց

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր Ազգային ժողովում նշել է, որ եթե  կարծում են, որ հեղափոխական էյֆորիայից և  բարձր լեգիտիմ ստացած ձայների գլխապտույտից կարող են մոտենալ ամբիոնին, գնահատական տալ ընդդիմությանը, նվաստացնել կամ վիրավորել, ապա որոշել, որ ընդդիմությունը պետք է խելոք նստած իր տեղում լսի և հանդուրժի, ուրեմն  մոլորության մեջ են: «Բարի եղեք հարգանքով վերաբերվել ընդդիմությանը, գործառույթներին ու հետո նոր որոշեք՝ արդյոք ընդդիմությունը իրավունք ունե՞ր այդ ամբիոնից պաշտպանել իր ինքնասիրությունը, թե՞ ոչ: Պարո՛ն Միրզոյան, եթե մենք խոսում ենք հանրային օգտակար երևույթներից և նախաձեռնություններից, ապա առաջինը դա ուղղված է ձեր խմբակցությանը, որը հենց երեկ տապալեց հանրային օգտակարության արժեք ունեցող մեր նախաձեռնությունը»,- ասել է Սամսոնյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը արձագանքելով այս ելույթին՝ նշել է, որ խորհրդարանի մեծ մասն իր ելույթներում կարևորել է ԱԺ-ում տիրող մթնոլորտը, և անձնավորելը անընդունելի է բոլորի համար: «Ես առաջարկում եմ, որ առնվազն նրանք, որոնք խոսեցին, հետևեն այդ կանոններին, և մենք միանշանակ բովանդակային դաշտից չտեղափոխենք անձնական և հետո դժգոհություններ չհնչեցնենք, որ այդ անձնական թիրախավորումներին հնչում են պատասխան թիրախավորումներ: Ես խնդրում եմ, որ յուրաքանչյուրս պատասխանատվություն կրենք, հատկապես ովքեր խմբակցության ղեկավարներ են, նպաստենք նրան, որ մթնոլորտը ԱԺ-ում լինի բացառապես աշխատանքային»,- նշել է Մակունցը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում