ՆՆարե Ոսկանյան

Այլևս չեմ պատրաստվում հանդուրժել իմ հասցեին հնչեցրած վիրավորանքները․ Զոհրաբյան

Այլևս չեմ պատրաստվում հանդուրժել իմ հասցեին հնչեցրած վիրավորանքները․ Զոհրաբյան

Ազգային ժողովում այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ խորհրդարանում պետք է հստակեցվեն խաղի կանոնները,  հայտարարությունները, ձևակերպումները: «Կարծում եմ՝ մենք միասին պետք է մշակենք փոխադարձ էթիկայի կանոններ: Այլևս չեմ պատրաստվում հանդուրժել որոշ պատգամավորների՝ անձնապես իմ հասցեին այս ամբիոնից հնչեցրած անձնական վիրավորանքները և որոշների վերաբերյալ մտածում եմ սկսել իրավական  գործընթաց, որովհետև ինձ մարդկայնորեն մտահոգում է մտասևեռումը իմ անձի հանդեպ: Ես իմ անձի հանդեպ արդեն որոշակի իսկապես անվտանգության ռիսկեր եմ տեսնում: Կարծում եմ՝ մենք պետք է միասին որոշենք բարեկրթության այն սահմանները, որից անդին ուղղակի թույլատրելի չէ անցնել»,- նշել է Զոհրաբյանը:

Արարատ Միրզոյանն արձագանքել  է, որ  լավ կլինի խաղի կանոնները պահպանեն բոլորը, այդ թվում՝ նրանք, որոնք առաջարկում են այդ կանոնները: «Գուցե ես մտաբերեմ դեպքեր, երբ էստեղ ասվի որևէ մի խաղաղասիրական բան, և այդ նույն ասողը 5 րոպե տարբերությամբ այս դռնից այն կողմ բոլորովին այլ, էլի հրապարակային հայտարարություն անի»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում