ՆՆարե Ոսկանյան

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը կիպրացի գործընկերոջ հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը կիպրացի գործընկերոջ հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։

Նախարարները քննարկել են համագործակցության երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափին առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Երևանում կայանալիք Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների շուրջ։

Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն իր աջակցությունը և համերաշխությունն է հայտնել կիպրական կողմին: Կողմերն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործում միջազգային համագործակցության կարևորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում