ՆՆարե Ոսկանյան

Վարչապետը՝ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալների մասին

Վարչապետը՝  կոռուպցիայի դեմ պայքարի ծավալների մասին

Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերին և ընդգծել, որ միայն 2019 թվականի առաջին տասն ամիսների ընթացքում Հատուկ քննչական ծառայությունը պետությանը պատճառված այնքան վնաս է վերականգնել, ինչքան ՀՔԾ գոյության ամբողջ ընթացքում:

Վարչապետն ընդգծել է, որ դրված խնդիրը՝ կոպեկ-կոպեկ վերադարձնել յուրացված գումարները, բավարար արդյունավետությամբ չի լուծվում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Հայաստանում քննչական մարմինները ամենաշատը առաջ են քաշում փորձագիտական կարողությունների սահմանափակության հարցը: 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2020 թվականի ընթացքում զինվորականների, ուսուցիչների, բժիշկների, անտառապահների, սոցիալական այլ խմբերի աշխատավարձերը, կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձերը բարձրացնելու նպատակով լրացուցիչ 71 միլիարդ դրամ է հատկացվել, իսկ պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու համար 1 միլիարդ դրամ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում