ՆՆարե Ոսկանյան

Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարությունների քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի  և Իտալիայի արտգործնախարարությունների քաղաքական խորհրդակցություններ

Այսօր Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իտալականը՝ Իտալիայի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Էլիզաբետա Բելոնին:

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-իտալական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել երկկողմ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ընթացքը: Անդրադարձ է կատարվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019 թ. նոյեմբերին Իտալիա կատարած այցին և դրա շրջանակում տեղի ունեցած հանդիպումներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև առաջիկա բարձրաստիճան փոխայցերին:  

Խորհրդակցությունների ընթացքում նաև մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող՝ տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Խորհրդակցությունների ավարտին Էլիզաբետա Բելոնիին ընդունել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային առկա մի շարք խնդիրների, դրանց շուրջ վերջին զարգացումներին և կողմերի դիրքորոշումներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում