ՎՎարդուհի Բալյան

Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Գեորգի Գախարիայի հետ

Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Գեորգի Գախարիայի հետ

Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ:

Վրաստանի վարչապետը նախագահ Սարգսյանին է փոխանցել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ջերմ բարեմաղթանքները:

Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների օրակարգի շուրջ: Նրանք նշել են, որ երկու երկրներն ունեն համագործակցության շատ լայն սպեկտր և հսկայական ներուժ: Ընդգծելով, որ փոխշահավետ համագործակցության արդյունքները ծառայելու են երկու երկրների քաղաքացիների բարեկեցությանը՝ զրուցակիցները կարևորել են գործնական քայլերի և համատեղ ծրագրերի իրականացումը:

Կողմերը նշել են, որ համագործակցության մեծ ներուժ են տեսնում բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մատակարարման, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում