ԹԹերեզա Կասյան

Վարդինե Օհանյանը՝ Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար

Վարդինե Օհանյանը՝ Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար

Լիբանանի նոր կառավարությունում նոր հայ նախարար է նշանակվել՝ Վարդինե Օհանյանը, որն առաջադրվել է ՀՅ Դաշնակցություն կուսակցությունից։ Նա նշանակվել է երիտասարդության և սպորտի հարցերով նախարար։

Լիբանանի ժամանակակից պատմության մեջ Վարդինե Օհանյանը առաջին հայուհի նախարարն է։ Մինչև այս նշանակումը նա եղել է «Զվարթնոց» հատուկ կարիքների կենտրոնի տնօրենը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 29-ից հետո, քաղաքական և տնտեսական ճգնաժամը հաղթահարելով, Լիբանանի նախագահ Միշել Աունը հաստատել է հանրապետության կառավարության նոր կազմը, որում ընդգրկվել են 20 տեխնոկրատ նախարարներ: Նրանք ներկայացնում են երկրի քրիստոնեական և մահմեդական համայնքները։ Նախարարական պաշտոն է զբաղեցրել 6 կին։

Նախորդ կառավարությունում հայ համայնքին հատկացված նախարարական պորտֆելը Ավո Կիտանյանինն էր, նա զբոսաշրջության նախարարն էր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում