ՆՆարե Ոսկանյան

Օրակարգային խնդիրներ ունենք, բայց հանրությանը մատուցում ենք կեղծ բանավեճ. Զոհրաբյան

Օրակարգային խնդիրներ ունենք, բայց հանրությանը մատուցում ենք կեղծ բանավեճ. Զոհրաբյան

Ազգային ժողովում այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշել է, որ  խորհրդարանն ունի զրո քաղաքական բովանդակություն: Անդրադառնալով այսօրվա նիստում տեղի ունեցած բանավեճին՝  Զոհրաբյանը նշել է, որ ստեղծվել էր քաղաքական կեղծ օրակարգ, որը խորհրդարանի բարձր ամբիոնից հասցվեց ընդհուպ քաղաքակրթությունների բախման բանավեճի: «Այսօր Արարատում, Արմավիրում ֆերմերները փակել են ճանապարհները, ունեն օրակարգային խնդիր: Մարդիկ ակնկալում էին, որ խորհրդարանը պետք է քննարկի իրենց խնդիրը, բազմաթիվ օրակարգային խնդիրներ ունենք և հանրությանը մատուցում ենք ինչ-որ մի կեղծ քաղաքակրթական բանավեճ»,- նշել է Զոհրաբյանն, ընդգծելով, որ նիստի ընթացքում անընդհատ փորձ էր արվում  խեղաթյուրել քննարկումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում