Հայաստանում թշնամանք և ատելություն չկան, հաղթող մարդը չի ատում. Ալեն Սիմոնյան

ՀՀայկարամ Նահապետյան

Այսօր Ազգային ժողովում ի ցույց դրվեց, թե ի՛նչ է իրականում քրեական ենթամշակույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին ասել է խորհրդարանի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: 

Դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ նա նշել է, որ Գևորգ Պետրոսյանը ԱԺ միջանցքում տված հարցազրույցում հստակեցրել է, թե ի՛նչ է նկատի ունեցել, նա բացատրել է, որ խոսքը «բռնել տալու, ոստիկանություն դիմելու մասին է»: 

Ա.Սիմոնյանը ցավով է նկատել, որ երբ պատգամավորները վիճում էին, «Լուսավոր Հայաստանի» իր գործընկերներից մեկը քմծիծաղում էր և հետո «եկել, կարոտով Աշոտյան էր փնտրում»: «Ես խորհուրդ կտամ նրան Աշոտյան հայելու մեջ փնտրել, և անպայման կգտնի»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը: 

Նա հայտարարել է, որ Հայաստանում թշնամանք և ատելություն չկան, քանի որ Հայաստանում իշխում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, իսկ հաղթող մարդը չի ատում և թշնամի չունի: «Ատում են ատվողները և իրենց տանը թշնամություն սերմանողները, ատում են, քանի որ զրկվել են այս աթոռներից: Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իրար սիրում է, ուրախանում է, և բոլոր տոներին սիրո և համերաշխության մթնոլորտ է տիրում: «Ֆեյսբուքից» դուրս եկեք և կտեսնեք, թե Հայաստանն ի՛նչ տեսք ունի այսօր»,- եզրափակել է Ալեն Սիմոնյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում