ՆՆարե Ոսկանյան

Քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովում «Իմ քայլը» թեկնածուներ չի առաջադրի. Մակունց

Քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովում  «Իմ քայլը» թեկնածուներ չի առաջադրի. Մակունց

Ազգային ժողովի այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ  Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու նախագծին «Իմ քայլը» խմբակցությունը դեմ կքվեարկի:

«Բոլոր այն լիազորությունները, որոնք դուք ուզում եք, որ իրականացնի Ազգային ժողովը, սահմանված են ավագանու համար: Հետևաբար մենք կարծում ենք, որ այդ գործառույթները պետք է իրականացնի հենց Երևանի ավագանին: «Իմ քայլը» խմբակցությունը որոշում է կայացրել, որ չի առաջադրելու թեկնածուներ այս հանձնաժողովի համար և դեմ է քվեարկելու կազմը հաստատելու նախագծին»,- ասել է Մակունցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում