ՆՆարե Ոսկանյան

Խորհրդարանական ընդդիմությունը՝ գիտակցված կամ ակամա, աջակցում է քրեական տարրերին. Ուլիխանյան

Խորհրդարանական ընդդիմությունը՝ գիտակցված կամ ակամա, աջակցում է քրեական տարրերին. Ուլիխանյան

Ազգային ժողովում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը նշել է, որ իր ելույթը վերնագրել է «Խորհրդարանական ընդդիմությունը վտանգավոր է առողջ ընդդիմության կայացման համար»: Նա իր խոսքն ուղղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ անդրադառնալով «Քրեական ենթամշակույթի մասին» և  «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների քննարկումներին: Նա ընդգծել է, որ «Քրեական ենթամշակույթի մասին» օրենքը գնահատում է որպես քաղաքակրթական նշանակության օրենք: 

«Այս քննարկումները՝ ի թիվս այլ արատավոր երևույթների, ցույց տվեցին, որ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքական համակարգը կայացնելու ուղղությամբ լրջագույն անելիքներ ունի, և այդ բեռը մեր ուսերին է»,- նշել է պատգամավորը:

Ուլիխանյանն իր ելույթում նաև նշել է, որ քաղաքական մեծամասնությունը անելիք ունի ընդդիմության կայացման հարցում: Պատգամավորի խոսքով՝  խորհրդարանական ընդդիմությունն իր գործողություններով քրեական տարրերին գիտակցված կամ ակամա աջակցում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում