Մի ֆոտոյի պատմություն. հարվածից հետո

Մի ֆոտոյի պատմություն. հարվածից հետո

Ճապոնացի ֆոտոլրագրող Յաշիտո Մատսուշիգը միակ լուսանկարիչն է, որը 1945-ի օգոստոսի 6-ին ֆոտոխցիկով ֆիքսեց Հերոսիմայի ողբերգական դեպքերը: Պայթյունի պահին Յոշիտոն տանն է եղել՝ էպիկենտրոնից 3 կմ այն կողմ:  Պատրաստվում էր գնալ խմբագրություն, երբ տեղի ունեցավ զարհուրելի պայթյունը: Լուսանկարիչը պատմել է, որ պայթյունն այնքան ուժգին էր, ասես 100-ավոր ասեղներ այդ պահին ծակեցին:

Նա արագորեն մեկնել է դեպքի վայր լուսանկարելու: Վերցրել է 24-կադրանոց երկու ֆոտոժապավեն եւ ժամերով քայլել ավերված քաղաքով, բայց ընդամենը 7 լուսանկար արել: Հետագայում նա ասել է, որ տեսարանն այնքան դաժան էր, որ պարզապես չէր կարողացել սեղմել ֆոտոխցիկի կոճակը:
Նրա ֆիքսած 7 կադրից պահպանվել է միայն 5-ը: Դրանք մեծ ճանաչում են ձեռք բերել 1952-ին, երբ տպագրվել են Life ամսագրում:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում