ՎՎարդուհի Բալյան

Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020-ի ծրագրերի քննարկումները

Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020-ի ծրագրերի քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքացիական ծառայության գրասենյակի գործունեությանն ու առաջիկա տարում նախատեսվող անելիքներին:

Վարչապետին ներկայացվել են քաղծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, քաղծառայողների մասնագիտական մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող վերապատրաստման գործընթացները, ընդհանրապես վերապատրաստման համակարգի կատարելագործմանը միտված աշխատանքները:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է քաղաքացիական ծառայության, պետական կառավարման արդյունավետ համակարգերի ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը: Այդ առումով, վարչապետն ընդգծել է պետական համակարգի թվայնացման անհրաժեշտությունը և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև վարչապետի աշխատակազմի այլ ստորաբաժանումների գործունեությանը վերաբերող հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում