ՌՌոզա Խաչատրյան

Ազգային ժողովը Գևորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովը Գևորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում  նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպը մեկնաբանելով ներողություն է խնդրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:

«Եթե պատգամավորը իրեն թույլ է տալիս մոտենալ մեկ այլ պատգամավորի, որը ելույթ է ունենում, և հոխորտալ, եթե պատգամավորը թույլ է տալիս նիստերի դահլիճում սեռական բնույթի հայհոյանք հնչեցնել քաշքշուքների ժամանակ: Թե՛ պարոն Աբովյանը, թե՛ պարոն Ծառուկյանը այսօր երեկոյան հավաքվելու և շատ լուրջ քննարկելու բան ունեն կարգապահական առումով: Որովհետև ամեն անգամ հրահրել և նման իրավիճակ ստեղծել ես անընդունելի եմ համարում»,- ասել է ԱԺ փոխխոսնակը:

Ալեն Սիմոնյանը, խոսելով պատգամավոր Գևորգ Պետրոսյանի մասին, նշել է, որ իր կարծիքով՝ Ազգային ժողովը նրա տեղը չէ:

«Ես կարծում եմ՝ ինքը հին աշխարհում մնացած մի անձնավորություն է, որը չի հասկացել ու դժվար թե հասկանա, թե Հայաստանում ի՛նչ է տեղի ունեցել»,- նշել է Սիմոնյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում