ՎՎարդան Հովսեփյան

Իտալական թերթը՝ Բաքվի ջարդերի մասին

Իտալական թերթը՝ Բաքվի ջարդերի մասին

Իտալական հեղինակավոր La Verita պարբերականը Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ անդրադարձել է էթնիկ զտումների թեմային: «Ադրբեջանի կողմից թաքցվող հայերի ջարդերը» հոդվածում միլանյան թերթը պատմել է Բաքվի հայերի սարսափի մասին.

«Ջարդերից անցել է 30 տարի, իսկ Ադրբեջանը շարունակում է ճշմարտությունը թաքցնելու քաղաքականությունը: 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաքում կազմակերպվեցին հայ բնակչության զանգվածային ջարդեր և նրանց արտաքսում միայն այն պատճառով, որ նրանք հայեր էին: Ջարդերը կազմակերպել էր Ադրբեջանի ազգային ճակատը, իսկ Ադրբեջանի խորհրդային իշխանությունները նրանց ուղղորդում էին:

Հանցագործությունների անպատժելիության և անհրաժեշտ իրավական գնահատականի բացակայության հետևանքով Ադրբեջանի հայաֆոբ քաղաքականությունը պետական մակարդակի բարձրացավ: Այդ քաղաքականության զոհ կարող են դառնալ ոչ միայն Ադրբեջանի կամ Արցախի, այլև ամբողջ աշխարհի հայերը»:

Պարբերականը նաև հիշեցնում է 2016-ի ապրիլյան պատերազմը և նշում, որ ադրբեջանական ուժերն այդ օրերին ռազմական հանցագործություններ են կատարել:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում