ՆՆարե Ոսկանյան

Կապահովվի բանկային համակարգի առավել արդյունավետ զարգացումը. Վ. Վարդանյան

Կապահովվի  բանկային համակարգի առավել արդյունավետ զարգացումը. Վ. Վարդանյան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է բանկային գաղտնիքին առնչվող օրենքի նախագիծն ընդունելու հարցը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում ընդգծել է, որ չպետք է տպավորություն լինի, թե Հայաստանում վերացնում են բանկային գաղտնիքը, այլ հակառակը՝ դրանով ապահովվում է բանկային համակարգի հետագա առավել արդյունավետ զարգացումը:  Նա նշել է՝  կարող են ժողովրդից հարցնել, թե արդյոք գո՞հ է բանկային համակարգից: «Բոլոր երկրները Եվրոպայի խորհրդի շրջանակում փորձում են առավել թափանցիկ վերահսկողություն ապահովել բանկային, ֆինանսական ոլորտում»,- ընդգծել է Վարդանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում