ՆՆարե Ոսկանյան

«Օրենքով գող», «գողական աշխարհ», «քրեական հեղինակություն» հասկացություններին սահմանումներ են տրվել

«Օրենքով գող», «գողական աշխարհ», «քրեական հեղինակություն» հասկացություններին սահմանումներ են տրվել

Ազգային ժողովը քննարկել է Կառավարության ներկայացրած՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և Քրեական դատավարության օրենսգրքում  լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ այդ փաթեթով քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, դրան մասնակցելու կամ ներգրավելու, կամ էլ նման մշակույթ կրող անձանց դիմելու համար: Բադասյանն ընդգծել է, որ քննարկումներ կային, որ  իրավական որոշակիության կանոնի հետ խնդիր կա, և հասկացությունները պետք է ավելի պարզ լինեն: «Այդ քննադատությունը հաշվի առնելով՝ մենք «քրեական աստիճանակարգության բարձրագույն  անձ» հասկացության մեջ ներառել ենք, թե ինչի՛ մասին է խոսքը՝ ներառելով  հանրամատչելի «օրենքով գող» և «քրեական հեղինակություն» հասկացությունները, իսկ «քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը» ներառվել է «գողական աշխարհ» հասկացությունը, որը հանրամատչելի է»,- նշել է Բադասյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում