ՆՆարե Ոսկանյան

ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենսդրական փոփոխությունների նախագծեր

ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենսդրական փոփոխությունների նախագծեր

Ազգային ժողովն այսօր կողմ 118, դեմ 0, ձեռնպահ 0 ձայներով ընդունել է Կառավարության ներկայացրած «Պետական կառավարման համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:

Կառավարության ներկայացրած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցն ընդունվել է 121 կողմ ձայնով:

Կառավարության ներկայացրած «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու և կից օրինագծերի նախագծերի փաթեթը ևս ընդունվել է:

ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ներկայացրած « Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում  փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը ևս ընդունվել է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու  մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը կողմ 120 ձայնով ընդունվել է:

Կառավարության ներկայացրած  ՀՀ Քաղաքացիական օրենգրքում փոփոխություններ կատարելու  մասին և «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 81 կողմ, 37 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու  օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը  119 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայնով ընդունվել  է:

ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 99 կողմ, 21 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:

ԱԺ պատգամավորներ Համազասպ Դանիելյանի և Հերիքնազ Տիգրանյանի ներկայացրած «Հանրաքվեի մասին»  սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Կառավարության ներկայացրած «Պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ հարցն ընդունվել է 91 կողմ, 19 դեմ, 19 ձեռնպահ ձայներով: 

ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի ներկայացրած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի նախագիծն ընդունվել է 97 կողմ, 1 ձեռնպահ, 20  դեմ ձայներով: 

Կառավարության ներկայացրած ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 120 կողմ ձայնով: 

Քվեարկության դրված՝ Նաիրա Զոհրաբյանի, Շաքե Իսայանի, Արմեն Աբովյանի ներկայացրած ՀՀ Քրեական օրենսգրում լրացում կատարելու օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը ևս ընդունվել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում