ՆՆարե Ոսկանյան

Սուպերվարչապետությունը մի դրվագ չէ, մեկ կամ մի քանի օրենք չէ, որ փոխես, և ամեն ինչ կարգավորվի. Մակունց

Սուպերվարչապետությունը մի դրվագ չէ, մեկ կամ մի քանի օրենք չէ, որ փոխես, և ամեն ինչ կարգավորվի. Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ֆեյսբուքի էջում գրել է, որ ժամանակի սղության պատճառով այսօր ճեպազրույցի ընթացքում հնարավոր չեղավ ամբողջությամբ ներկայացնել իր տեսակետը սուպերվարչապետության վերաբերյալ:

Նա  լրացուցիչ մեկնաբանությունները շարադրել է Ֆեյսբուքի գրառմամբ՝ նշելով. «Սուպերվարչապետական համակարգն իմ պատկերացմամբ այն է, երբ վարչապետը միանձնյա իր ձեռքն է վերցնում պետական կառավարման համակարգն իր բոլոր ճյուղերով։ Երբ ՏԻՄ-ը ձևավորվում է հստակ ցուցումներով, երբ ԱԺ-ն կառավարության որևէ օրենսդրական նախաձեռնություն չի համարձակվում մերժել, երբ պետական գրեթե բոլոր ինստիտուտների նկատմամբ իրականացվում է տոտալ վերահսկողություն՝ սահմանափակելով իրապես ինքնուրույն գործելու նրանց սահմանադրական իրավունքը, երբ անգամ ընդդիմությունը շատ դեպքերում ձևավորվում էր ոչ թե ժողովրդի կամքով, այլ գիտենք՝ ինչպես։

Սուպերվարչապետությունը մի դրվագ չէ, մեկ կամ մի քանի օրենք չէ, որ փոխես, և ամեն ինչ կարգավորվի։ Սուպերվարչապետությունը բազմաշերտ՝ սոցիալ-հոգեբանական, իրավական, արժեքային մի ամբողջ համակարգ է, որը փոխելու համար ամեն օր պետք է ներդնել մտածողություն, արժեքներ, քաղաքական կամք և, անշուշտ, իրավական գործիքակազմ։ Անհրաժեշտ է համալիր, հետևողական մոտեցում»,- նշել է Մակունցը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում