ՆՆարե Թադևոսյան

Հայաստան կժամանի Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Հայաստան կժամանի Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Հունվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Նիդեռլանդների  Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը: 

Հունվարի 23-ին Հայաստանի ԱԳՆ-ում տեղի կունենա ՀՀ և Նիդեռլանդների Թագավորության ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակում Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախարար Բլոկը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Սուրբ նահատակների հիշատակին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում