ՆՆարե Ոսկանյան

Doing business-ով Հայաստանի արժեքային գնահատականը բարելավվել է, իսկ տեղի դիրքով՝ նահանջել. Մանուկյան

Doing business-ով Հայաստանի արժեքային գնահատականը բարելավվել է, իսկ տեղի դիրքով՝ նահանջել. Մանուկյան

Ազգային ժողովում այսօր քննարկվում է կառավարության ներկայացրած՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում  և շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին օրենքում փոփոխությունների նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: 

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրել է, որ փոփոխություններով դուինգ բիզնեսի ցուցիչը կբարելավվի, քանի որ վարկերի ստացման ցուցիչով ներկայումս 48-րդն ենք:

Պատգամավոր Արտակ Մանուկյանը, անդրադառնալով նախագծին, ընդգծել է, որ 2019 թվականին Հայաստանի Doing business-ով արժեքային գնահատականը 73.2 է եղել, իսկ 2020-ին տեղի է ունեցել բարելավում՝ 74.5, բայց դա հանգեցրել է նրան, որ տեղով 41-րդ դիրքից նահանջել ենք 47: Մանուկյանն ընդգծել է, որ  թիրախավորելով տեղը՝ բացառված չէ, որ այլ երկիր շատ արագ տեմպերով իրականացնի բարեփոխումներ, և մեր վերջնական կարգավորման ազդեցությունը կունենա դրական վեկտոր, բայց տեղի առումով զարգացումներ չենք ունենա: Պատգամավորի խոսքով՝ պետք է դա ևս հաշվի առնել, խոսել ոչ թե տեղի, այլ՝ արժեքների մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում