ՆՆարե Ոսկանյան

ԱԺ օրակարգում չընդգրկվեցին հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած նախագծերը

ԱԺ օրակարգում չընդգրկվեցին հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած նախագծերը

Ազգային ժողովի՝ այսօր մեկնարկած 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանում՝ առաջին բաժնում, ներառված է պարտադիր քննարկման 25 հարց, երկրորդ բաժնում՝ 28 հարց, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները դրական եզրակացություն են տվել: Երրորդ բաժնում ընդգրկվել էր 6 հարց, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները բացասական եզրակացություններ էին տվել, և դրանց օրակարգ ընդգրկելը պետք է քնվեարկվեր:

ԱԺ նիստը սկսվեց նշված 6 հարցի քննարկմամբ, սակայն դրանք քննարկումից հետո քվեարկությամբ չընդունվեցին: Այդ  նախագծերն էին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ԱԺ կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայաստանի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը օրակարգ ընդգրելու վերաբերյալ հարցը, ԼՀԿ խմբակցության ներկայացրած՝ «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում