ՎՎարդան Հովսեփյան

Ադրբեջանում հայատյացությունը դարձել է պետության քաղաքականության մի մասը. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանում հայատյացությունը դարձել է պետության քաղաքականության մի մասը. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հատուկ նիստի ժամանակ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ Ադրբեջանում հայատյացությունը դարձել է պետության քաղաքականության մի մասը: 

«Սա առիթ է արձանագրելու էթնիկ, ազգային հիմքով այն դաժան հանցագործությունները, որոնք ուղեկցվել են սպանություններով, խոշտանգումներով և այլ վայրագություններով: Փաստերը վկայում են, որ այդ բոլոր գործողությունները կատարվել են առանձնակի դաժանություններով, պայմանավորված են եղել էթնիկ ու ազգային հիմքով, հիմնված ատելության վրա, և ունեցել են կազմակերպված բնույթ»:

Թաթոյանի խոսքով՝ հայատյացությունն այդ ժամանակից ի վեր ոչ միայն չի պակասել, այլև աստիճանաբար ստացել է ահագնացող բնույթ՝ վերածվելով պետական աջակցություն ունեցող ատելության, որ «խրախուսվում է երկրի բարձրաստիճան ղեկավարության կողմից, կազմում է պետության քաղաքականության մասը»՝ ասել է Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ այդ ատելությունն ուղղված է հայի ու հայության դեմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում