ՎՎարդան Հովսեփյան

Հայատյացությունը մնում է Ադրբեջանի պետական քաղաքականության գերակայություն. Ղուլյան

Հայատյացությունը մնում է Ադրբեջանի պետական քաղաքականության գերակայություն. Ղուլյան

Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հատուկ նիստի բացման խոսքում Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության գերակայություն, ինչն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Ղուլյանը հիշեցրել է նման վերջին դեպքը, երբ ադրբեջանցի երգիչը հրաժարվել էր նույն բեմում երգել հայ երգչուհու հետ՝ նրա ազգային պատկանելության պատճառով:

«Ի՞նչ է սա, եթե ոչ ուղղորդված և պետականորեն հովանավորվող այլատյաց քաղաքականության հետևանք: Բաքուն միջմշակութային քաղաք ներկայացնելու համառ ջանքերի ֆոնին միևնույն ժամանակ խլացվում են հայերի և այլ ազգերի ժառանգություն հանդիսացող մշակութային կոթողները»:

Ղուլյանը պատահական չի համարել, որ Բաքվում հայերի վերջին ջարդերի ժամանակ թիրախում հայտնվել էին ոչ միայն հայերը, այլև հայկական մշակութային կոթողները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում