ՌՌոզա Խաչատրյան

ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա. ՌԴ ԱԳՆ

ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ կա որոշակի տեղաշարժ, տեղեկացնում Է ՏԱՍՍ գործակալությունը: Տեղեկատվությունը տեղադրված էր ՌԴ ԱԳՆ կայքի հարցերի թվում, որոնք նախապատրաստվել են, բայց չեն հնչել ՌԴ արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում: 

«Տեղաշարժեր կան «փոքր քայլերի» իրականացման ընթացքում, որոնց շուրջ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել Էին 2019 թվականի ապրիլին՝ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Սահմանին և շփման գծում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ Է: Երևանի և Բաքվի միջև կապի թեժ գիծ Է գործում,- նշել են նախարարությունում:- Կարծում ենք, որ այս ամենը վկայում Է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու կողմերի մտադրության մասին»:

«Կարգավորման բովանդակային հարցերի շուրջ, սակայն, առաջխաղացում առայժմ չկա»,- հավելել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ հույս հայտնելով, որ կողմերի միջև կվերսկսվի առարկայական խոսակցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում