Հունիսի 12-ը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է

Հունիսի 12-ը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է

1951-ի այս օրը ծնվեց Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետը` մեկը նրանցից, ով պայքարում էր հանուն հանրապետության ձևավորման:

Պոլիտեխնիկի կիբերներտիկայի ուսանողը, ապագա ինժեները միայն մասնագիտական գրքերով չէր հետաքրքրվում։ Ուսանողական տարիներին գաղափարակիցների հետ Հայոց Ցեղասպանության մասին պատմելու միջոցներ էր ձեռնարկում: Գրում էին, դարձնում թռուցիկներ բաժանում մարդկանց: Նա իր քաղաքական գործունեության հիմք ընդունում էր Նժդեհի գաղափարները: Քննադատում էր խորհրդային համակարգը, պաշտպանում Հայ դատի գործունեությունը եւ հայ ժողովրդի ապագան տեսնում միայն ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում:

Հայ ժողովրդի համար եկան պայքարի տարիները: Դրան անմասն մնալ նա չէր կարող։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին Անդրանիկ Մարգարյանը զբաղվում է Արցախ զենք, զինամթերք և սննդամթերք առաքելով, մասնակցում կամավորական ջոկատների ստեղծմանը, ապա՝ մարտական գործողություններին:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում