ՆՆարե Ոսկանյան

Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու համար պարտադիր պետք է մրցույթ անցկացվի. ՀՌՀ նախագահ

Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու համար պարտադիր պետք է մրցույթ անցկացվի. ՀՌՀ նախագահ

«Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդգծել է, որ հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու համար պարտադիր պետք է մրցույթ անցկացվի, քանի որ այն պետք է տրամադրի այն անվճար ինֆորմացիան, որն այսօր պետությանը պետք է: «Ինչպե՞ս եք պատկերացնում առանց բովանդակային մոնիթորինգի ցիվիլ դառնանք, թողնենք ամեն ինչ խոսե՞ն: Իհարկե ո՛չ»,- նշել է ՀՌՀ նախագահը: 

Հակոբյանի խոսքով՝ պետությունը պետք է պահպանի իր տեղեկատվության անվտանգությունը,  սոցիալական փաթեթով պետք է կրթի հասարակությանը, բարձրացնի հասարակության իրավական գիտելիքները, և միայն դա թողնել հանրային հեռարձակողի վրա քիչ է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում