Ազգային ժողովն ընդունել է Կառավարության՝ 2014-ի կատարողականի հաղորդումը

Ազգային ժողովն ընդունել է Կառավարության՝ 2014-ի կատարողականի հաղորդումը

Խորհրդարանը հունիսի 2-ին քվեարկությամբ ընդունել է Կառավարության՝ 2014-ի կատարողականի վերաբերյալ հաղորդումը:  ՀԱԿ-ը, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն հայտարարել էին, որ դեմ են քվերարկելու փաստաթղթին, ԲՀԿ-ն՝ ձեռնպահ: Փաստաթուղթն ընդունվել է 66 կողմ, 17 դեմ եւ 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Ազգային ժողովի նախագահը նիստի սկզբում տեղեկացրել է, որ Կառավարության առաջարկով հունիսի 15-ին արտահերթ նստաշրջան կգումարվի՝ անհետաձգելի համարվող օրինագծերի քննարկման նպատակով:

Մինչ այդ օրենսդիրը քննարկել է նաեւ զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովությանը վերաբերող օրինագիծը: Մարտական հերթապահության ընթացքում վնասվածք ստացած եւ դրա հետեւանքով հիվանդություն ձեռք բերած զինծառայողները պետական միջոցների հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կունենան:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում