ՎՎարդուհի Բալյան

Վարչապետը շնորհավորել է Ռոբերտ Աբելային՝ Մալթայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ

Վարչապետը շնորհավորել է Ռոբերտ Աբելային՝ Մալթայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելային՝ Մալթայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մալթայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ նորանոր հաջողություններ Ձեր պատախանատու առաքելության մեջ՝ միտված բարեկամ Մալթայի Հանրապետության բարգավաճմանն ու բարօրությանը:

Հայաստանը կարևորում է Մալթայի հետ բարեկամական կապերի հետագա ամրապնդումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ գործակցության օրակարգը կհամալրվի նոր ծրագրերով ու նախաձեռնություններով՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում