ՆՆարե Ոսկանյան

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կոչը ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կոչը ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին դատապարտել Ադրբեջանի շարունակական ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ:

«Բաքվի, Սումգայիթի, Մարաղայի, Կիրովաբադի արյունոտ ջարդերից, հետագայում Արցախի դեմ ձախողված պատերազմից հետո, ինչպես նաև Բաքվի հակահայկական քարոզչության, սահմանային միջադեպերի սրման ֆոնին հետդարձի ճանապարհ չկա»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը:

Նա նաև նշել է, որ պետք է առաջ գնալ դեպի ազատ, անվտանգ և բարեկեցիկ Արցախի Հանրապետություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում