ՌՌոզա Խաչատրյան

Քննարկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի 2020 թ. իրականացվելիք ծրագրերը

Քննարկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի 2020 թ. իրականացվելիք ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել փոխվարչապետների գրասենյակների, աշխատակազմի ներքո գործող մարմինների գործունեությանը:

Զեկուցվել է, որ միջոցառումները միտված են լինելու պետական կառավարման համակարգի արդիականացմանը, արդյունավետությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրոնային հարթակների գործունեության ընդլայնմանը, ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցությանը և այլ ծրագրերի:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով աշխատանքների իրականացումը և անհրաժեշտ համարել բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հասցեականությունը, ակտիվացնել աշխատանքները պետական համակարգի թվայնացման և այլ ուղղություններով: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև պետական համակարգի ֆունկցիոնալության բարձրացման անհրաժեշտությունը և տվել կոնկրետ հանձնարարականներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում