ՆՆարե Ոսկանյան

Համընդհանուր ներառական մեխանիզմները կկիրառվեն նաև մանկապարտեզներում

Համընդհանուր ներառական մեխանիզմները կկիրառվեն նաև մանկապարտեզներում

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծով նախատեսվում է իրականացնել համընդհանուր ներառում: Առնվազն այն մարզերում, որտեղ համընդհանուր ներառման են անցել դպրոցները, այդպիսի ներառում կլինի նաև մանկապարտեզների դեպքում: 

«Մենք ներկայումս ունենք զրոյական կարգավորում, և որոշ դեպքերում նաև ինքնագործունեության կամ սեփական ուժերով կարգավորման գործընթացներ են տեղի ունենում: Մասնավոր մանկապարտեզների հետ կապված կարգավորման խնդիր ունենք, հաճախ չենք հասկանում, թե ինչ տիպի կրթական ծառայություն են մատուցում այդ հաստատությունները, և օրենքը թույլ է տալու դա իրականացնել: Այսօր չունենք մեխանիզմ, որով չափում ենք կրթական ծառայությունների որակը, և չունենք պարտադիր վերապատրաստումների ինստիտուտ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ա. Հարությունյանը նշել է, որ եթե 30-40 տարի շարունակ մասնագետը վերապատրաստում չի անցնում, նշանակում է, որ լրջագույն խնդիրներ են լինելու նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Բոլոր մեխանիզմները, որոնք կիրառվում են ներկայումս այն մարզերում, որոնք անցել են համընդանուր ներառման դպրոցներում, այդ մեխանիզմները կիրառվելու են նաև մանկապարտեզներում:

«Հիմա մենք նման մոդելների կիրառման  համար ունենք բյուջեում ներդրած գումարներ: Օրենքի ընդունվելուց հետո սկսելու ենք ծախսել այդ գումարները: Կարիքներն ենք գնահատելու և ըստ դրա առաջնորդվելու»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում