ՆՆարե Ոսկանյան

Քաղաքական հետապնդումների մասին խոսք լինել չի կարող. ԱԺ նախագահ

Քաղաքական հետապնդումների մասին խոսք լինել չի կարող. ԱԺ նախագահ

Հրայր Թովմասյանի կամ որևէ անձի նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին խոսք լինել չի կարող: Այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:  

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ ՍԴ-ում ճգնաժամը շարունակվում է, և այն դեռ հանգուցալուծում չի ստացել:

Հարցին՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը այդ հանգուցալուծումներից մե՞կն է արդյոք, Միրզոյանը պատասխանեց, որ ՍԴ նախագահի հրաժարականը քրգործի հետ կապ չունի:

«Լիներ ՍԴ-ի շուրջ այն ճգնաժամը, որի մասին ես հաճախ խոսում եմ, չլիներ, կապ չունի, այս մեղսագրվող արարքի մասին բացահայտում եթե արվեր, պետք է գնար այս նույն հունով: Քրեական գործը պայմանավորված չէ Հրայր Թովմասյանի պաշտոնավարմամբ: Դա նույնն է, որ ես հիմա որևէ հանցագործություն անեմ, հետո, երբ մեր իշխանությունը փոխվի ժողովրդի որոշմամբ, նոր իշխանությունները, իրավապահ համակարգը սկսի հետազոտել իմ կատարած որևէ հանցագործություն, և ես ասեմ՝ այ, քանի որ ես զբաղեցրել եմ պաշտոն, ինձ քաղաքական հետապնդման են ենթարկում»,- նշեց Միրզոյանը: 

Դիտարկմանը ի պատասխան՝ որն է լինելու ՍԴ ճգնաժամի լուծման շուրջ հաջորդ քայլը, ԱԺ նախագահն ասաց. «Կապրենք, կտեսնենք: Այնպես չէ, որ մենք քնում, արթնանում ենք՝ միայն այս խնդրի մասին մտածելով, և մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնելը ՍԴ-ից»:

Հարցին, թե Սուրբ Ծննդյան պատարագին խոսե՞լ է Հրայր Թովմասյանի հետ, Ա.Միրզոյանը պատասխանեց.  «Չէ, մենք մեկ-երկու կատակ արեցինք: Այդքանը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում