ՆՆարե Ոսկանյան

Բոլոր այլընտրանքային ճանապարհների լուծումն արդեն գտել ենք. Գրիգորյան

Բոլոր այլընտրանքային ճանապարհների լուծումն արդեն գտել ենք. Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Իրան-ԱՄՆ հարաբերություններին, նշել է. «Մենք հույս ունենք, որ մոտակա օրերին ընդհանուր հանգստություն է լինելու: Իհարկե մենք միշտ վատթարագույնին ենք պատրաստվում: Լայնածավալ աշխատանք ենք կատարել սիրիական ճգնաժամի և Իրանի ճգնաժամի ընթացքում. մեր ինստիտուցիոնալ կարողություններն են ավելացել: Մենք կարողացել ենք մշակել  տարհանման և ճգնաժամին արձագանքելու պլան, որը, կարծում եմ, շատ կարևոր առաջընթաց է եղել մեր կառավարման համակարգի համար: Մենք ավելի հստակ գիտենք, թե ի՛նչ ենք կատարելու, և այս առումով էլ մենք մեր դիմակայունությունը պարբերաբար բարձրացնում ենք»:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի դերակատարումն ավելի շատ տեսնում են երկու կողմի հետ էլ  երկխոսության շարունակմամբ: Գրիգորյանն ընդգծել է, որ տնտեսական անվտանգության առումով այս պահին խնդիր չկա:

«Բոլոր այլընտրանքային ճանապարհների լուծումն արդեն գտել ենք: Եթե ճգնաժամ առաջանա՝ ինչպե՛ս ենք ապրանքները փոխադրելու ճանապարհային քարտեզն ունենք: Մենք պատրաստ ենք բոլոր առումներով:  Ավելի շատ այս պահին ակնկալում ենք, որ ընդհանուր առմամբ  հանգիստ է լինելու»,- նշել է ԱԽ քարտուղարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում