ՆՆարե Ոսկանյան

Իրավաբանական փաստերը հնարավոր կլինի հաստատել վկայի ցուցմունքով. Բադասյան

Իրավաբանական փաստերը հնարավոր կլինի հաստատել վկայի ցուցմունքով. Բադասյան

Կառավարության այս տարվա անդրանիկ նիստում ընդունվել է «Նոտարիատի մասին» օրենքում, Քրեական օրենսգրքում և Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ հաճախ են դեպքերը, երբ սովորական պայմաններում իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հնարավոր չի լինում հաստատել, և քաղաքացին ստիպված է լինում դրանք հաստատել նոտարական կամ դատական կարգով:

Բադասյանն ընդգծել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է, օրինակ՝ ծննդյան կամ ամուսնալուծության գրանցման, ժառանգություն ստանալու դեպքում, երբ փաստաթղթերի խնդիրներ են առաջանում, իրավաբանական նշանակություն ունեցող այդ փաստերը հնարավոր լինի հաստատել վկայի ցուցմունքով: Նախատեսվում է նաև  վկայի ցուցմունքի հաստատման կարգ:

«Վկայի ցուցմունք տալը վերջինիս իրավունքն է, հարկադիր վկայություն տալու մասին խոսք լինել չի կարող: Ակնհայտ սուտ վկայություն տալու դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվություն»,- շեշտել է արդարադատության նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում