ՆՆարե Ոսկանյան

Պետք է կասեցվի սանիտարական նորմերին չհամապատասխանող օբյեկտների գործունեությունը. վարչապետ

Պետք է կասեցվի սանիտարական նորմերին չհամապատասխանող օբյեկտների գործունեությունը. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով զբոսաշրջության  ոլորտի սպասարկման խնդիրներին, կարևորել է նաև սանհանգույցների խնդիրը: Վարչապետն ընդգծել է, որ չի կարելի  500.000-դոլարանոց շինություն կառուցել և սանհանգույցի համար 50 դոլար չծախսել: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է, որ նախորդ մեկ տարվա ընթացքում միջպետական նշանակության ճանապարհների երկայնքին գտնվող բոլոր գազալցակայաններում երկու անգամ անցկացվել են ստուգումներ և մոտ 80 տոկոսով հագեցվել են նորմալ զուգարաններով: Պապիկյանն ընդգծել է, որ տեսչական մարմինը պետք է ունենա ոչ պատշաճ կերպով սպասարկող գազալցակայանների գործունեությունը արգելելու լիազորություններ, որպեսզի յուրաքանչյուրը հասկանա դրա լրջությունը, պետք է կոշտ միջոցների հնարավորություն, ընդհուպ գործունեության արգելք:

Վարչապետն ընդգծել է, որ պետք է մեխանիզմներ գտնել և չափանիշներին չհամապատասխանող օբյեկտների գործունեությունը կասեցնել, մինչև ներդրումներ կարվեն, և այդ խնդիրները կլուծվեն: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում