Էրդողանի պահվածքը բացահայտում է Թուրքիայի արտաքին քաղաքականության երանգները

Էրդողանի պահվածքը բացահայտում է Թուրքիայի արտաքին քաղաքականության երանգները

Եթե մի քանի օր առաջ Թուրքիայի Նախագահ Էրդողանը համարում էր, որ CNN-ը եւ New York Times-ն են հավակնում Թուրքիան քանդողի դերին, ապա խորհրդարանական ընտրարշավի վերջին օրերին նա դարձյալ հիշել էր հայերին:

Ամերիկահայ լոբբիստների բնորոշմամբ՝ Էրդողանն իր ելույթներով ավելի ու ավելի է հեռանում բանականության սահմաններից՝ երկրի ներքաղաքական խնդիրները բարդելով արտաքին գործոնների վրա: Թուրքիայի ղեկավարությանը հայ լոբբիստներին ու հայկական պետականությանը մեղադրում է հունիսի 7-ին կայացած ընտրություններում քրդական ուժերին սատարելու մեջ:

ԱՄՆ-ի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով՝ Էրդողանի զայրացկոտ, ռասիստական ու չարամիտ մեկնաբանությունները ցույց են տալիս, որ Հայաստանի եւ հայության հետ հարաբերություններ կարգավորելու հարցում նա լուրջ չի տրամադրված:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում