ՎՎարդան Հովսեփյան

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սեբաստիան Կուրցին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սեբաստիան Կուրցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սեբաստիան Կուրցին՝ Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վստահ եմ՝ Ավստրիայի բարեկամ ժողովրդի կողմից Ձեզ տրված վստահության քվեն լավագույնս կծառայի Ձեր գլխավորած կառավարության նպատակների իրագործմանը:

Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարվա մարտին կայացած մեր հանդիպումը Վիեննայում: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարության օրոք մեր կառավարությունների միջև առկա բարեկամական հարաբերություններն էլ ավելի կընդլայնվեն՝ ի բարօրություն հայ և ավստրիացի ժողովուրդների:

Մաղթում եմ հաջողություն Ձեր պատասխանատու առաքելության իրակա­նաց­ման գործում, իսկ Ավստրիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում