ՌՌոզա Խաչատրյան

Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթերը չեն չեղարկվի

Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթերը չեն չեղարկվի

Armenia Airways ավիաընկերությունը հայտնել է, որ Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթերը չի պատրաստվում դադարեցնել կամ հետաձգել:

Ավիաընկերության հաջորդ թռիչքը նախատեսված է ուրբաթ օրը՝ հունվարի 10-ին: Իսկ այսօր Երևանից Թեհրան օդանավը մեկնել է ժամը 11։00-ին, Թեհրանից ժամանող օդանավը Երևանում վայրէջք է կատարել 15։08-ին: 

ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունն արգելել է ամերիկյան քաղաքացիական օդանավերին թռիչքներ իրականացնել Իրաքի և Իրանի օդային տարածքներում: Որոշ խոշոր ավիաընկերություններ ևս դադարեցրել են դեպի Իրան և Իրաք չվերթերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում