ՌՌոզա Խաչատրյան

Լուրջ բացահայտումներ են արվել. Արարատ Միրզոյան

Լուրջ բացահայտումներ են արվել. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում տարածել է դատախազության հրապարակումը և գրառում է կատարել ԱԺ կարիքների համար կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների վերաբերյալ:

«Ամիսներ առաջ բացահայտեցինք, որ 2015-2016 թթ․ ԱԺ աշխատակազմի ձեռք բերած ԱԺ պատվո մեդալները և ԱԺ նախագահի հուշամեդալները, որոնք ըստ տեխնիկական բնութագրերի պետք է լինեին ոսկու շերտով պատված արծաթից, իրականում պատրաստված են եղել պղինձ-ցինկի համաձուլվածքից։

Ուրախ եմ տեղեկանալ, որ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի աշխատանքների արդյունքում լուրջ բացահայտումներ են արվել։ Դատախազության կողմից երկու անձի մեղադրանք է առաջադրվել։

Դատարանի որոշմամբ երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, երկուսի դեպքում էլ կալանավորումը փոխարինվել է գրավով։ Դատարանի որոշումները դատախազության կողմից բողոքարկման փուլում են։

Ուշագրավ է, որ վարույթի շրջանակներում ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ ԱԺ աշխատակազմում նշված ժամանակահատվածում նաև այլ՝ առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է»,- գրել է ԱԺ նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում