ՌՌոզա Խաչատրյան

Հրայր Թովմասյանի սանիկի կալանավորման հարցով որոշումը դատարանը վաղը կհրապարակի

Հրայր Թովմասյանի սանիկի կալանավորման հարցով որոշումը դատարանը վաղը կհրապարակի

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանավորման հարցով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ: 

1lurer.am-ը տեղեկացրել էր, որ Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել էր, և նոր մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով (ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս): Սրան հաջորդել էր ՀՔԾ-ի միջնորդությունը՝ Փանոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Միջնորդության քննությունն սկսվել էր նույն օրը, ապա հետաձգվել մինչ այսօր:

Որոշումը կհրապարակվի վաղը՝ 09:45-ին:

Փանոսյանը 2011-2014 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը: Քրեական գործը, որը սկզբնապես քննվում էր Քննչական կոմիտեում, վերաբերում է հենց այդ շրջանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում