ՌՌոզա Խաչատրյան

Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ. Փաշինյան

Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, զարգացումների թեմայով հրավիրած խորհրդակցության մասին և հայտնել, որ մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ:

«Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դեռևս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը:

Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ, և մեր հույսն ու կոչն է՝ մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,- գրել է ՀՀ վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում