ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովի 2019 թվականի գործունեությունը՝ թվերով

Ազգային ժողովի 2019 թվականի գործունեությունը՝ թվերով

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Ազգային ժողովի 2019 թ. գործունեության մի մասը՝ թվերով: Աշխատանքային տարվա մեկնարկից առաջ մեկ անգամ ևս ամփոփելով նախորդը՝ ԱԺ նախագահը տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում նշվում է, որ խորհրդարանը 2019 թվականի ընթացքում գումարել է 3 հերթական նստաշրջան, 4 արտահերթ նստաշրջան, 7 արտահերթ նիստ:

2019 թվականի ընթացքում շրջանառության մեջ է դրվել 792 օրենսդրական նախաձեռնություն և քննարկման իրավասությանը վերապահված հարց, որից 367-ը ընդունվել կամ լսվել են, 60-ը՝ մերժվել, 104-ը  հետ են վերցվել հեղինակի կողմից, 101-ը  տեղափոխվել են 4-րդ նստաշրջան:

Ազգային ժողովը 2019 թվականին ընդունել է 312 օրենք, ստեղծել է 5 քննիչ հանձնաժողովներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում