ՎՎարդան Հովսեփյան

Բաղդադում ՀՀ դեսպանությունն աշխատում է բնականոն ռեժիմով. ԱԳՆ

Բաղդադում ՀՀ դեսպանությունն աշխատում է բնականոն ռեժիմով. ԱԳՆ

Բաղդադի հայ համայնքին կոչ անելու որոշման դեպքում ԱԳՆ-ն հանդես կգա հայտարարությամբ. այս պահի դրությամբ նման բան չկա։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Աննա Նաղդալյանը հայտնել է, որ  Բաղդադում ՀՀ դեսպանությունն աշխատում է իր բնականոն ռեժիմով և մշտապես կապի մեջ է տեղի հայկական կառույցների, հայ համայնքի հետ։

Աննա Նաղդալյանը նաև հայտնել է, որ ՀՀ-ն Քենիայում ներկայացուցչություն չունի, այնտեղ չկա նաև հայկական համայնք, իսկ ՀՀ քաղաքացիներ կարող են մեկ-երկու հոգի լինել։

«Մոտակա հյուպատոսարանում հաշվառման կանգնած և Քենիայում մշտական բնակություն ունեցող ՀՀ քաղաքացիների տվյալներ մենք չունենք»,- հայտնել է Աննա Նաղդալյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում