ՀԷՑ գլխավոր տնօրենը խորհրդարանական մեծամասնության հետ քննարկել է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը

ՀԷՑ գլխավոր տնօրենը խորհրդարանական մեծամասնության հետ քննարկել է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը

Լրագրողներն ու պատգամավորները հունիսի 2-ին խորհրդարանում սպասում էին ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին: Նա ԱԺ էր գնացել խորհրդարանական մեծամասնության հետ քննարկելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված հարցը: Չորսժամյա քննարկումից հետո ռուս պաշտոնյան հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:

Փոխարենը՝ խորհրդարանական մեծամասնության ղեկավարն ասել է, որ իրենք ունեն լուրջ վերապահումներ սակագնի հայտի հետ կապված: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել է, որ հոսանքի գինը կթանկանա: Ե՞րբ, որքա՞ն ու ի՞նչ հիմնավորումներով՝ դեռեւս պարզ չէ:  

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում