ԳԳոհար Սիմոնյան

168.am-ի տվյալները մտացածին են, Փաշինյանի վարկանիշը բարձր է. ԱԱԾ

168.am-ի տվյալները մտացածին են, Փաշինյանի վարկանիշը բարձր է. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է հրապարակել իր պաշտոնական կայքէջում: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

«Տեղեկատվությունը, թե Ազգային անվտանգության ծառայությունը սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որի արդյունքներով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է ցածր՝ 19,5 տոկոս, մտացածին է և որեւէ կապ չունի իրականության հետ:

Ավելին, ԱԱԾ ունեցած հավաստի օպերատիվ տվյալներով, Հայաստանի նախկին իշխանության վերնախավի որոշ ներկայացուցիչների պատվերով՝ նախորդ ամիս սոցիոլոգիական փակ հարցում է անցկացվել, հարցման տվյալները հետագա գործունեության  ընթացքում օգտագործելու համար:

Հարցման արդյունքներով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է ռեկորդային բարձր (նույնքան բարձր, որքան 2018 թվականի մայիսին), ինչը նախորդ իշխանության ներկայացուցիչների շրջանում խորը հիասթափություն է առաջացրել:

168.am-ի հրապարակումը համարում ենք այդ հիասթափության արտահայտություն:

Ասենք նաև, որ վարչապետի վարկանիշի մասին ԱԱԾ ունեցած տվյալները հաստատվում են նաև վերջերս հրապարակված երեք տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքների համադրմամբ և վերլուծությամբ»:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում