ՄՄերի Եգորյան

ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը «պայթուցիկ» է. Արծվիկ Մինասյան

ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը «պայթուցիկ» է. Արծվիկ Մինասյան

Իշխանությունն ամեն գնով խնդիր է դրել ազատվել Սահմանադրական դատարանի՝ իրեն ոչ ցանկալի անդամներից և ունենալ սեփական Սահմանադրական դատարան: Այդ մասին ՍԴ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի հարցաքննությանն ու ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի անցնելու օրինագծին:  

«Այս օրենքն աբսուրդ է, փորձում են կամավորության տակ փաթեթավորել և իրականություն դարձնել այն, սակայն իրականում այդ օրենքում պայթուցիկ նյութ կա, դա հակասահմանադրական օրենք է»,- նշեց նա: 

Ա.Մինասյանի խոսքով՝ իշխանությունը կամավորության անվան տակ պարտադրում է ՍԴ դատավորներին կենսաթոշակի անցնել, ինչպես դա արվում էր պարտադիր կենսաթոշակի դեպքում:  

«Կա անմեղության կանխավարկածը հարգելու ինստիտուտ, և ՀՅԴ-ն վճռական է տրամադրված այս հարցում: Չկա արդարության հաստատման ճանապարհ՝ օրենքի, Սահմանադրության և իրավունքի հիմնարար սկզբունքի ոտնահարման միջոցով»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում