ՎՎարդան Հովսեփյան

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը միայն 5 երկիր դեռ չի վավերացրել. Եղոյան

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը միայն 5 երկիր դեռ չի վավերացրել. Եղոյան

2019-ին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացրել է 15 երկիր: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «Եթե սրան գումարենք նախորդ տարի համաձայնագիրը վավերացրած 8 երկրները, կստանանք 23 երկիր, ուստի ԵՄ անդամ 28 պետությունից մնացել են 5-ը, որոնք դեռ չեն ավարտել վավերացման գործընթացը: Իտալիայի դեպքում Սենատն է վավերացրել, հիմա հերթը Ներկայացուցիչների պալատինն է: Մյուս 4-ն են՝ Հունաստան, Ավստրիա, Իսպանիա և Պորտուգալիա»,- ասել է Եղոյանը:

Պատգամավորի խոսքով՝ չվավերացված երկրներն այս տարի զբաղված են եղել իրենց հերթական, որոշ դեպքերում էլ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններով:

«Կապի մեջ ենք այնտեղի մեր ներկայացուցիչների հետ: Առաջիկա ամիսներին բոլոր այս պետություններում գործընթացը կհասնի ավարտին»,- նշել է Եղոյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում