ՎՎարդան Հովսեփյան

Քննարկվել են հայ-լեհական համագործակցության ակտիվացման հնարավորությունները

Քննարկվել են հայ-լեհական համագործակցության ակտիվացման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին։

Նշելով, որ Հայաստանի ու Լեհաստանի միջև հարաբերությունները մշտապես եղել են կառուցողական և ջերմ, Վարոս Սիմոնյանը կարևորել է մեծ ներուժ ունեցող հայ-լեհական տնտեսական կապերի զարգացման և ընդլայնման ուղղությամբ հետևողական աշխատանքը։

Վ․Սիմոնյանը դեսպանին է ներկայացրել տնտեսական առաջնահերթությունները, իր կողմից համակարգվող ոլորտները, մասնավորապես անդրադառնալով Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության, երկկողմ և բազմակողմ ձևաչափով առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման,  ներդրումների ներգրավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը դեսպանի հետ քննարկել է հայ-լեհական  առևտրատնտեսական համագործակցության հարցերի շրջանակը, անդրադարձել հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։

Երկուստեք կարևորվել է երկու երկրների գործարարների համար B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը և գործարար համաժողովների անցկացումը։ Քննարկվել են նաև 2020 թ. հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Հայաստանում անցկացնելու ձևաչափի հետ կապված հարցերը։  

Վարոս Սիմոնյանը առաջարկել է Հայաստանը նաև դիտարկել որպես հարթակ եվրասիական և իրանական շուկաներ մուտք գործելու համար։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման և տրամադրված տեղեկատվության համար՝ դեսպանն իր հերթին նշել է, որ Լեհաստանը կարևորում է հայ-լեհական տնտեսական համագործակցությունը և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել այն ավելի խորացնելու և ակտիվացնելու ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում